Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ֆիլհարմոնիկի առաջիկա ծրագրերը

Ֆիլհարմոնիկի առաջիկա ծրագրերը
04.03.2014 | 21:32

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը մարտի 7-ին կնշի հայտնի դիրիժոր և կոմպոզիտոր Արամ Սաթունցի 100-ամյա հոբելյանը:

Մարտի 14-ին դիրիժոր Պավել Կոգանի ղեկավարությամբ նվագախումբը կկատարի Գունոյի բալետային տեսարանները «Ֆաուստ» օպերայից և Բեթհովենի թիվ 4 սիմֆոնիան:
Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի տեղեկացմամբ` մարտի 21-ին ՀՊՖՆ-ը՝ երկու բացառիկ վոկալիստների՝ Սանդրա Մքմաստերի և Լիպարիտ Ավետիսյանի մենակատարությամբ, կկատարի Մալերի «Երգ երկրի մասին» ստեղծագործությունը՝ կազմված վեց մասերից, որոնցից յուրաքանչյուրն իրենից ներկայացնում է մի առանձին երգ՝ հիմնված Հին չինական յոթ քառյակների վրա: «Մալերի մինչ այժմ գրած գործերից ամենայուրայինն է սա», - ասել է Լեոնարդ Բերնստայնը՝ այն համարելով երբևէ իր լսած ամենահանճարեղ ստեղծագործությունը: Իսկ Դմիտրի Շոստակովիչն այն դրել է իր բոլոր գործերի հիմքում:
Մարտ ամսվա համերրգաշարը կեզրափակի Բեթհովենի թիվ 7 սիմֆոնիան, որը նվագախումբը կներկայացնի ավստրիացի դիրիժոր Լավարդ Սքու-Լարսենի գլխավորությամբ
ինչպես նաև՝ Դաշնամուրի թիվ 5 կոնցերտը՝ բրիտանացի դաշնակահար Էշլի Վոսի կատարմամբ:

Դիտվել է՝ 1267

Մեկնաբանություններ